Մանչեստերի մարզադաշտում երկու պայթյուն է որոտացել. կա 19 զոհ, 100-ից ավել վիրավոր....

Մանչեստերի մարզադաշտում երկու պայթյուն է որոտացել. կա 19 զոհ, 100-ից ավել վիրավոր. լուսանկարներ, տեսանյութ

Կիսվել

Մեծ Բրիտանիայի Մանչեստեր քաղաքի ոստիկանությունը հայտնել է 19 զոհի և 100-ից ավել վիրավորների մասին մարզադաշտում տեղի ունեցած պատահարի հետևանքով:

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են երկու պայթյունների մասին, որոնք հնչել են ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի՝ Մանչեստերի մարզադաշտում տեղի ունեցած համերգից անմիջապես հետո:
21 հազար մարդ տեղավորող մարզադաշտում քաոս և խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ լսվել են պայթյունները, մարդկանց սկսել են արագ տարհանել, սակայն առայժմ պատճառների մասին խոսք չի գնում:

Մեկնաբանություններ