Հենրիխ Մխիթարյան. Բոլորն ասում էին, որ գոլ եմ խփելու եզրափակչում. տեսանյութ

Հենրիխ Մխիթարյան. Բոլորն ասում էին, որ գոլ եմ խփելու եզրափակչում. տեսանյութ

Կիսվել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: Հայաստնաի հավաքականի ավագի գոլի օգնությամբ անգլիական ակումբը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին» եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած առաջին մրցաշրջանում խփեցի 11 գոլ, ինչի համար շնորհակալ եմ թիմակիցներիս: Առանց նրանց չէի կարող այսքան գոլ խփել: Ավելի երջանիկ եմ, որ գոլ խփեցի եզրափակիչում: Բոլորն անդադար ասում էին, որ պետք է անեմ դա: «Սելտայի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո ամեն օր երազում էի եզրափակիչում գոլի հեղինակ դառնալում մասին: Եվ ես արեցի դա թիմակիցներիս շնորհիվ:

Շատ երջանիկ եմ ու ոգեւորված: Ասելու շատ բան չունեմ, շատ հաճելի պահ է հիմա:

Մենք պայքարում էինք Պրեմյեր լիգայում եւ Եվրոպայի լիգայում: Պրեմյեր լիգայում չկարողացանք նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, բայց Եվրոպայի լիգայում ներդրեցինք բոլոր ուժերը, որպեսզի հաջորդ մրցաշրջանում խաղանք Չեմպիոնների լիգայում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հիշեցնեենք, որ Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այս մրցաշարում: Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայացած պարգեւատրության արարողությունից հետո հայ կիսապաշտպանը հայկական եռագույնով շրջում էրխաղադաշտում եւ թիմակիցների հետ տոնում հաղթանակը:

 

Աղբյուրը` https://sport.news.am/arm/news

 

Մեկնաբանություններ
loading...