Վանաձորում սպանել են «Ճաճոյենց Էդոյի» որդուն. կասկածյալը վերջինիս կինն է, նրան ձերբակալել...

Վանաձորում սպանել են «Ճաճոյենց Էդոյի» որդուն. կասկածյալը վերջինիս կինն է, նրան ձերբակալել են

Կիսվել

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել է Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, սպանվածն էլ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Տիգրան Էդոյի Մարտիրոսյանն է:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ:

Շարունակությունը` այստեղ

Մեկնաբանություններ