«Լիանան համեստ կին է եղել, սուսիկ-փուսիկ, ով ստրկության է գնացել Ճաճոյի Էդոյի...

«Լիանան համեստ կին է եղել, սուսիկ-փուսիկ, ով ստրկության է գնացել Ճաճոյի Էդոյի տուն, որպես հարս»

Կիսվել

Տիգրան Մարտիրոսյանի պանությունն այսօր յուրաքանչյուր վանաձորցու կողմից քննարկվող թեման է: Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին սպանելու մեջ կասկածվում է վերջինիս կինը` Լիանա Կիրակոսյանը: Լիանան համեստ կին է եղել, սուսիկ-փուսիկ, ով ստրկության է գնացել Ճաճոյի Էդոյի տուն, որպես հարս: Հարևանների պատմելով ՝ Տիգրան Մարտիրոսյանը պարբերաբար ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել, ծեծի է ենթարկել կնոջը, նա իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակով մի քանի անգամ կրակել է տան մեջ: Լիանան լռել է, լռել են հարազատները, հարևանները, հանցագործ լռություն, որ հանգեցրեց սպանության: Լիանան ձերբակալվել է, երկու երեխան՝ որբացել, ինքն էլ, ատված գիտի որքան կանցկացնի քրեակատարողական հիմնարկում: Տեղից էլ հոգեպես ճնշված ու հաշմված Լիանան ճակատին կկրի մարդասպանի խարանը: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի նա պատասխան տա իր ֆիզիկապես փրկված կյանքի համար, ինչո՞ւ պիտի պատասխան չտան նրանք, ովքեր լռել են ու հանդուրժել: Ընտանեկան բռնության ակնհայտ փաստեր, ճարահատյալ, հուսահատ,հավանաբար աֆեկտի մեջ գտնվող կնոջ ինքնապաշտպանական բնազդ, ինչի արդյունքում բռնարար ամուսնուն պատկանող ատրճանակը հայտնվել է կնոջ ձեռքում եւ վերջինս կրակել է ատրճանակի պահունակի ամբողջ փամփուշտները…
Մեկ էլ հիշում եմ Ճաճոյի էդոյի ու ավագ որդու սպանությունը, չկար մեկը Վանաձորում, որ ափսոսեր, որ ցավ ապրեր… Այսօր էլ էր նույնը…. Իսկ Լիանայի ճակատագիրը հանցագործ լռողների ձեռքից հանձնվեց իրավապահներին…

 

Մեկնաբանություններ