Ինչ անակնկալներ է պատրաստել եղանակն առաջիկա օրերին

Ինչ անակնկալներ է պատրաստել եղանակն առաջիկա օրերին

Կիսվել

Հանրապետության տարածքում`

Մայիսի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 29-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մայիսի 27-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, 28-ին, 29-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   31.90C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       5.20C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  19.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում:

Մեկնաբանություններ