Ինչպես տարբերել ԳՄՕ պարունակող լոլիկը բնականից. թույն, որը մենք ուտում ենք ամեն...

Ինչպես տարբերել ԳՄՕ պարունակող լոլիկը բնականից. թույն, որը մենք ուտում ենք ամեն օր

Կիսվել

Չնայած սպառողների շրջանում աճող բողոքներին՝ բազմաթիվ ընկերություններ շարունակում են արտադրել և շուկային առաջարկել ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) պարունակող մթերքներ:

Որոշ երկրներ, փորձելով պաշտպանվել ԳՄ-մշակաբույսերից, հատուկ պիտակավորում են սահմանել այդ մթերքների համար և սկսել են ցածր գներով վաճառել:

Հարց է առաջանում` ինչի՞ համար են ստեղծվում այդ մթերքները: Պարզվում է, որ նման մշակաբույսերը ստեղծվել են Աֆրիկայի աղքատ երկրներին օգնելու համար: Սակայն նույն այդ երկրները մի քանի տարի առաջ արգելել են ԳՄՕ պարունակող մթերքների ներկրումը:

Ինչպես ընտրել լոլիկները

1240-1-600x268

Ցավոք, մթերքների մեջ ԳՄՕ կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատորիաներում: Ընդ որում, յուրաքանչյուր գնորդ պետք է իմանա, որ խանութների ապրանքների ավելի քան 40 %-ը գենետիկորեն մոդիֆիկացված է:

Այդուհանդերձ, տարբերել ԳՄ-մթերքները բնականից բավականին հեշտ է. դրանք պահպանում են թարմությունը երկար ժամանակ, դրանց վրա միջատներ չեն նստում, հաճախ նաև ունեն իդեալական ձև:

Խոշոր և կլոր լոլիկներից պետք է զերծ մնալ: Կտրելու ժամանակ ԳՄ-բանջարեղենն ու մրգերը չեն կորցնում ձևն ու հյութ չեն ազատում:

Մեկնաբանություններ