«Ուզում էի գնալ ու գրկել քաղաքապետին, ջերմ խոսքեր ասել նրա հասցեին»

«Ուզում էի գնալ ու գրկել քաղաքապետին, ջերմ խոսքեր ասել նրա հասցեին»

Կիսվել

Շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին…

Այսօր անցնում էի Կամերային երաժշտության տան մոտով ու հանկարծ նկատեցի, որ այդ պուրակում, որը վաղուց արդեն ավտոկայանի է վերածվել, մեքենաներ չկան, մաքուր է… Ուրախությանս չափ ու սահման չկար՝ քանի-քանի անգամ էի գրել ու եթերով ասել, որ անթույլատրելի է քաղաքային պուրակը ավտոկայանի վերածել, մտածեցի՝ Ուրաաաա, վերջապես քաղաքապետարանն արձագանքել է, ուզում էի գնալ ու գրկել քաղաքապետին, ջերմ խոսքեր ասել նրա հասցեին…. Մեկ էլ տեսնեմ՝ շենքը շրջապատել են նախագահի թիկնապահները… Այսինքն՝ մեքենաները ընդամենը մի քանի ժամով հանել էին միայն մի պատճառով՝ նախագահի մասնակցությամբ միջոցառում էր… Բայց ես այնուամենայնիվ երախտապարտ եմ քաղաքապետին պարգեւած ուրախության համար՝ եթե իրոք այդ պուրակը մաքրվեր մեքենաներից՝ դա սովորական կլիներ եւ ուրախանալու առիթ էլ չէի ունենա… Շնորհակալություն, պարոն Տարոն Մարգարյան…

Մեկնաբանություններ