Հետմահու պարգևատրված Արմեն Երիցյանի գրեթե բոլոր կադրերին արդեն հեռացրել են ԱԻՆ-ից միայն...

Հետմահու պարգևատրված Արմեն Երիցյանի գրեթե բոլոր կադրերին արդեն հեռացրել են ԱԻՆ-ից միայն նրա համար, որ նրանք Երիցյանի կադրերն էին

Կիսվել

Երեկ պետության բարձրագույն շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին մի շարք անվանի մարդիկ: Հետմահու պարգևատրվեց նաև Արմեն Երիցյանը: Պարոն Նախագահ, կներեք, բայց չեմ հավատում այդ պարգևատրումներին, որովհետև հետմահու պարգևատրված Արմեն Երիցյանի գրեթե բոլոր կադրերին արդեն հեռացրել են ԱԻՆ-ից միայն նրա համար, որ նրանք Երիցյանի կադրերն էին(կամ ինչպես ապարատում է ընդունված ասել «Երիցյանի մարդիկ էին»):

Ի դեպ, ընդամենը մի քամի ամիս առաջ հեռացվածներից շատերը ևս պարգևատրվել էին տարբեր մեդալներով ու շքանշաններով: Չեմ հավատում նույքան, ինչքան չէի հավատում, որ երեկ Ձեր կողմից պարգևատրված և անխտիր բոլորի կռղմից սիրված մեր Հենոն, Հայստանի լավագույն սպորտսմենների տանյակում տեղ չէր գտել:

Մեկնաբանություններ
loading...