«Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի». Հենրիխ Մխիթարյանը՝ նախագահից ստացած պարգևի մասին

«Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի». Հենրիխ Մխիթարյանը՝ նախագահից ստացած պարգևի մասին

Կիսվել

168.am-ը գրում է.«Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեստր Յունայթեդ»-­ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-­ին աստիճանի շքանշանով: Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ շատ հպարտ է նախագահի կողմից պարգևատրվելու համար, և հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա հետագայում ևս շարունակելու նպաստել հայկական սպորտի զարգացմանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ իր որ գոլի հետ կհամեմատի նախագահից ստացած շքանշանը, Մխիթարյանը պատասխանեց՝ «Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի, դրանք անհամեմատելի են»:

Շարունակությունն՝ այստեղ:

 

Մեկնաբանություններ
loading...