Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» մարզադաշտում ռումբ է դրված...

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» մարզադաշտում ռումբ է դրված և այն պայթելու է, ժամանել են մեծ թվով ոստիկաններ, փրկարարներ. shamshyan.com

Կիսվել

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտում ռումբ է տեղադրել և այն պայթելու է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ և ոստիկանության կինոլոգները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը։ Փրկարարները, ոստիկանները, կինոլոգները «Հրազդան» մարզադաշտի աշխատակիցների հետ մի քանի ժամ ռումբի որոնողական աշխատանքներ էին կատարում և պարզվեց, որ ահազանգը կեղծ է։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր ե նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կեղծ ահազանգի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ