Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հանրապետության հրապարակում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հանրապետության հրապարակում

Կիսվել

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝  հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Մեկնաբանություններ
loading...