Ուժգին քամին ավերածություններ է արել Երեւանում (ֆոտո). News.am

Ուժգին քամին ավերածություններ է արել Երեւանում (ֆոտո). News.am

Կիսվել

րեւանում այսօր` հունիսի 6-ին, մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով տանիքներ են պոկվել եւ ընկել Մյասնիկյան պողոտայի բանուկ հատվածում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շուրջ 40 րոպե պողոտան երկկողմանի փակվել էր, մինչեւ այս պահը բանուկ հատվածում դեռեւս հարակից շինությունների տանիքներից կտորներ կան ընկած, ինչն էլ խցանման պատճառ է դարձել:

Քիչ առաջ բացվել է Մյասնիկյան պողոտայի իջնող հատվածը, իսկ հակառակ ուղղությամբ դեռ խցանումներ կան:

Քամին ավերածություններ է արել նաեւ Իսակովի պողոտայում, որտեղ լուսացույց է պոկել եւ նետել գետնին։ Ծառեր են տապալվել նաեւ ԵՊՀ շրջակայքում։

Մանրամասները՝ NEWS.am-ում:

Մեկնաբանություններ
loading...