Հունիսի 8-ի աստղագուշակ

Հունիսի 8-ի աստղագուշակ

Կիսվել

Խոյ

Խոյերը կարող են օրն օգտագործել շփման, աշխարհայացքի ընդլայնման, տվյալների հավաքման, նորություններին հետևելու, ծառայողական նամակագրության համար: Օրվա սկիզբը հաջող է տվյալներով և ենթադրություններով փոխանակվելու, տեղեկատվական և տրանսպորտային ծառայությունների հետ շփման, զբոսանքի, հրատապ գործերով ուղևորությունների համար: Հարմար օր է արտասահմանյան ներկայացուցչություններ այցելելու համար:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում շեշտը դնել ինտելեկտուալ զբաղմունքների, կապերի, տեղեկատվության հետ աշխատանքի վրա: Առաջին տեղում այսօր ռիսկերի, պաշտպանությունների, թույլտվությունների ստացման, կասկածների փարատման հետ կապված հարցերն են: Հնարավոր են ուղևորությունների, կրթության, ապահովագրությունների, հարկերի, վարկերի ոլորտի, գումարային գործողությունների հետ կապված նորություններ: Ուշադրության են արժանի իրավական փաստաթղթերը:

Երկվորյակ

Երկվորյակների համար այսօր կարևոր է կառուցողական երկխոսության պատրաստակամությունը: Աստղերը խոստանում են ձեզ համապատասխան զրուցակիցներ, ունկնդիրներ, գործընկերներ, հաճախորդներ, սակայն խորհուրդ են տալիս շփման մեջ պահպանել արդար հավասարակշռություն և ժամանակին խոսքը հանձնել ընդդիմախոսին: Հնարավոր է ստիպված լինեք ոչ միայն կիսվել ձեր մտքերով, այլև լսել խորհուրդներ, խրատներ:

Խեցգետին

Խեցգետինները կարող են ներգրավվել գործընկերների, ղեկավարության, հաճախորդների, ուղեկիցների, բուժական, անասնաբուժական, տրանսպորտային, տեղեկատվական, խորհրդատվական ծառայությունների աշխատակիների հետ սերտ շփման մեջ: Հնարավոր է ինչ-որ գործողությունից առաջ տեղեկատվության կուտակում անհրաժեշտ լինի: Որպեսզի հաղորդակցություններն արդյունավետ լինեն, չարժե ժամանակը վատնել պատահական կապերի վրա:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս նորովի կարգավորել կապերը, աշխատել տեղեկատվության աղբյուրների հետ, մասնակցել վիրտուալ բանավեճերի և իրական միջոցառումների, գիտելիքները խորացնել մասնագիտական ոլորտում, լրագրության, գովազդի, մանկավարժության դաշտում, երեխաների դաստիարակության, անձնական հոբբիի մեջ: Յուրօրինակ ճանապարհների, հետաքրքիր, ստեղծագործական և ոչ միանշանակ բացահայտումների օր է:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ուշադիր լինել այսօրվա կապերին: Շփումը, առաջարկը, վեճը կարող են հետևանքներ ունենալ, օգնել նպատակի կամ դրան հասնելու եղանակների ընտրության հարցում: Ավելի լավ է չհրաժարվել հարցազրույցի հրավերից, խորհրդատվություն ստանալու հնարավորությունից: Ցանկալի է լսել ղեկավարությանը, ծնողներին, ինչպես նաև ընկերներին, ովքեր ձեզ վրա ազդեցություն և ձեր շրջապատում ճանաչում ունեն:

Կշեռք

Կշեռքների համար օրն անսհամանափակ հաղորդակցությունների հնարավորություն է ստեղծում: Այցեքարտը կարող է դառնալ անթերի խոսքը: Հատուկ դեր կարող է խաղալ օտար լեզվի իմացությունը: Հարմար պահ է գործուղման, ուղևորությունների, ուսման փուլի մեկնարկի, ատյաններ այցելելու համար: Հնարավոր է իրավաբանական, գիտական, հրատարակչական, մանկավարժական, խորհրդատվական գործունեության նոր ազդակ:

Կարիճ

Կարիճներին օրը կոչ է անում ճկունության, շփվողականության, հետաքրքրասիրության: Օգտակար է ծանոթանալ վերջին նորություններին և հետաքրքրող ոլորտում ուրիշի փորձին: Կարող են հատուկ նշանակություն ունենալ միջքաղաքային կապերը, հեռավոր երթուղիները: Հարմար պահ է մասնագետի մոտ խորհրդատվության համար: Արժե ուշադիր լինել վճարային փաստաթղթերին, փոխհաշվարկներին, ֆինանսական գործունեության իրավական կողմերին:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր մտքերի փոխանակման կարիք ունեն: Հաջող պահ է բանավեճի մասնակցելու համար: Քննարկվող հարցերի տիրույթը կորոշի ոչ միայն իրավիճակը, այլև ձեր տրամադրվածությունը, ինքնազգացողությունը, շփման միջավայրը: Կարող եք ձեր կասկածներին հաստատում գտնել, սպասել ձեր զգացմունքների նկատմամբ արձագանքի: Հաճելի զրուցակից մնալու համար արժե խուսափել խրատներ տալուց:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը հակում է շփվողականության, բայրացակամ կամ հարկադրված հետաքրքրասիրության: Կենսաոճը կարող է թելադրել շրջակա միջավայրը կամ ինքնազգացողությունը: Օրը հարմար է մասնավոր հանդիպումների, հեռակա խորհրդատվության, ինքնակրթության համար: Կարող է հետաքրքրություն ներկայացնել օտար լեզվի ուսումնասիրությունը: Հնարավոր է ուշադրություն քաղաքական, գիտական, բժշկական, փիլիսոփայական նրբություններին:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը ճանապարհ է բացում շփման համար, մղում է գիտական կամ ինտելեկտուալ այլ գործողության: Կարելի է բացահայտել ձեր ունակությունները լրագրության, մանկավարժության, ծրագրավորման ոլորտներում, ձեզ գտնել սոցիալական աշխատանքում կամ քաղաքականության մեջ: Բացառված չէ, որ կարևոր բաղադրիչներից մեկը լինի բարոյականության, էթիկայի, սկզբունքներին հավատարմության թեման:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել, քանզի այսօր հեշտ է սխալվել ամենակարևորում: Հնարավոր է կարևոր ճշմարտությունների աղավաղում: Բացառված չէ, որ հենց իրավիճակը սադրիչ լինի: Վեճի մեջ արժե ավելի մանրակրկիտ ընտրել փաստարկները, ավելի շատ կառուցողականություն դրսևորել ղեկավարության, տնեցիների, ազդեցիկ անձանց հետ շփման մեջ: Անցանկալի է պայմանագրեր ստորագրելը, հայտարարություններ անելը:

Մեկնաբանություններ
loading...