Ինչպես է թեմաներն անլրջացնում տափակ հումորների սիրահար Լֆիկը. «Հրապարակ»

Ինչպես է թեմաներն անլրջացնում տափակ հումորների սիրահար Լֆիկը. «Հրապարակ»

Կիսվել

Նախօրեին ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ Սամվել Ալեքսանյանի փեսան, «Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, թե նաեւ իր շնորհիվ է, որ Ալեքսանյանն այդքան շատ ձայն է հավաքել։ Ինքը, հիշեցնենք, ընդամենը 1046 ձայն էր հավաքել եւ միայն Ալեքսանյանի հավաքած 42 հազար քվեի շնորհիվ է անցել խորհրդարան։   Երեկ Ալեքսանյանն այս թեմայի շուրջ իրեն հատուկ «լրջությամբ» վավերացրեց․ «Ճիշտ ա ասում Կորյուն Նահապետյանը»։ Այսինքն՝ ի՞ր խաթր են Ձեզ ձայն տվել, Դուք խաթր չունե՞ք Մալաթիայում։ «Ես մի քիչ ունեմ խաթր, բայց Կորյունը շատ ունի»,- շարունակեց թեման անլրջացնել տափակ հումորների սիրահար Լֆիկը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
loading...