Հունիսի 10-ի աստղագուշակ

Հունիսի 10-ի աստղագուշակ

Կիսվել

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում ծրագրեր կազմել վաղ առավոտյան: Եթե անսպասելի ցանկություն է առաջացել, արժե այն միանգամից իրագործել, քանզի օրվա արդեն կեսին իրավիճակը և տրամադրությունը կարող են փոխվել: Հիմնական միջոցառումներն արժե թողնել օրվա երկրորդ կեսին: Դա հարմար ժամանակ է գնումների, տնային զանազան աշխատանքների համար: Եթե ռոմանտիկ եք, վատ գաղափար չի լինի մոմերի ներքո ընթրիքը:

Ցուլ

Ցուլերի համար առավել հարմարավետ է օրվա երկրորդ կեսը: Դա հարմար պահ է գնումների, կոսմետիկ գործընթացների, տնային սիրելի զբաղմունքների համար: Հաջողությանը կնպաստի ողջամտությունը, շրջահայացությունը, պրագմատիզմը: Շատերը կսկսեն ավելի բնական կերպով արտահայտել իրենց բնածին զգացմունքայնությունը, ավելի ներողամիտ կդառնան, չափի մեջ կրքոտ և նախաձեռնող: Տվյալ որակները կգրավեն հակառակ սեռի ներկայացուցիչներին:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրվա ընթացքում կսկսեն կարևոր դեր խաղալ կայունությունը, ապահովվածությունը, անվտանգությունը: Կարող է ռեսուրսները և պաշարները համալրելու, մանր սխալները շտկելու կարիք առաջանալ: Հնարավոր է կանգառ ճանապարհին: Եթե դադարը հարկադրված է, իմաստ ունի ավելի հարմարավետ տեղավորվել, որպեսզի ընթացիկ հոգսերը կարողանաք համատեղել հաճելի հանգստի հետ:

Խեցգետին

Հանգստյան օրերը լավ անցկացնելու համար Խեցգետիններին խորհուրդ է տրվում հրաժարվել եսասիրական շարժառիթներից: Օրվա ընթացքում հրատապ անհրաժեշտություն կդառնա ուժերի խելամիտ հավասարակշռությունը, զիջողականությունը, դիվանագիտությունը: Ցանկալի է հաշվի առնել շրջակա միջավայրի յուրահատկությունները և այլոց կարիքները: Տվյալ պայմանների դեպքում հաջող կանցնի խնջույքը, ժամադրությունը, ցանկացած համատեղ ակցիա:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում իրադարձությունների ամբողջական վերահսկման հույս ունենալ: Որքան էլ իրավիճակը կայուն թվա, օրվա ընթացքում այն կարող է փոխվել: Բացառված չէ, որ ձեզ մոտ անհետաձգելի տնտեսական հոգսեր ի հայտ գան, կամ ստիպված լինեք ժամանակ հատկացնել բիզնեսին: Ուշադրության առարկա կարող են դառնալ ընտանի կենդանիները: Իր շտկումները կարող է մտցնել առողջական վիճակը:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում չանհանգստանալ, եթե առավոտը սկսվի ոչ այնպես, ինչպես կցանկանային. օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալ կմատուցի: Այդ ժամանակահատվածի համար կարելի է ժամադրություն ծրագրել, զբաղվել սիրելի գործով: Եթե ձեզ հետևում է մշտական հոգեբանական լարվածությունը, հոգեկան ներդաշնակությունը վերականգնելու գերազանց եղանակ կլինի ֆիզիկական չափավոր ծանրաբեռնության հետ կապված ցանկացած զբաղմունք:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում անցնել տնային գործերին կամ դրանց ավելի շատ ժամանակ հատկացնել: Հնարավոր է մեծ ուշադրություն ընտանեկան կարիքներին կամ բնակարանին, ավտոմեքենային, անձնական տիրույթներին: Բացառված չէ, որ աշխատատար, բայց հետաքրքիր գործ գտնեք և սկսեք նպատակաուղղված զբաղվել դրանով: Եթե զբաղվում եք բիզնեսով, հնարավոր է հաջող գործարք: Ցանկալի է չսպառել ձեր ֆիզիկական ռեսուրսները:

Կարիճ

Կարիճներին օրը թույլ կտա օգտվել կյանքի բարիքներից և հաճույքներից: Շատ հնարավոր է, որ հաճելի փոփոխությունները տեղի ունենան օրվա երկրորդ կեսին, իսկ առավոտյան սպասվի հոգսերն ավելացնող անակնկալ: Երեկոյան կարելի է ծրագրել գործնական և անձնական հանդիպումներ, գործարքներ, ժամադրություններ, ուղևորություններ: Չնայած հանգամանքների բարեհաջող դասավորությանը՝ կերազեք ավելիի մասին:

Աղեղնավոր

Աղեղնավորներն առավոտը կանցկացնեն վերջին իրադարձությունների ազդեցության տակ: Բացառված չէ անսպասելի քայլը, վերջին պահին հանկարծակի հաջողությունը: Րոպեական ազդակները խաբուսիկ կլինեն: Ամենայն հավանականությամբ, ձեր էնտուզիազմը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսը կստիպի ավելի մեծ ուշադրություն հատկացնել իրադարձությունների նյութական կողմին, գործնականություն ցուցաբերել:

Այծեղջյուր

Օրվա սկզբում Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում որևէ բան ձեռնարկել: Այսօր ճակատագիրը ձեր հնարավորությունները յուրովի կտնօրինի և ամենայն հավանականությամբ՝ ձեր օգտին: Օրվա երկրորդ կեսը կավելացնի ձեր հմայքը և գրավչությունը, հնարավորություն կտա ընդգծելու սեփական ճաշակը և տաղանդը: Հնարավոր է գործնականության, մարտականության աճ: Լիակատար հաջողության համար այս որակներին պետք է ավելացնել դիվանագիտություն:

Ջրհոս

Այսօր Ջրհոսները կարող են ավելի գործնական դառնալ, նախընտրել շփման նեղ շրջանակը: Օրվա երկրորդ կեսն ավելի լավ է անցկացնել վազվզոցից հեռու, սակայն այնպիսի մթնոլորտում, որը թույլ կտա լիակատար վարել գործերը և արտահայտել զգացմունքները: Հաջող պահ է խնջույքի, բնության մեջ խորովածի, մասնավոր հանդիպման համար: Հնարավոր է հետաքրքրություն խոհարարության, մանր վերանորոգման նկատմամբ:

Ձկներ

Օրվա երկրորդ կեսին Ձկներին սպասվում է հոգեկան ներդաշնակություն և հանգամանքների հաջող դասավորություն: Այդ ժամանակ կարելի է լավացնել սովոր պայմանները կամ փոխել վայրը, որտեղ ձեզ հարմարավետ չեք զգում: Խոշոր հաջողությունները քիչ հավանական են, սակայն բացառված չէ հաճելի անակնկալը, նվերը: Հարմար պահ է ընկերական կամ սիրային հանդիպման, գործարքի, օգնություն ստանալու համար:

Մեկնաբանություններ
loading...