Հունիսի 13-ի աստղագուշակ

Հունիսի 13-ի աստղագուշակ

Կիսվել

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում ցուցաբերել շփվողականություն, հետաքրքրասիրություն: Ավելի լավ է մտածել ապագայի չափանիշներով, չսահմանափակել ձեզ ավանդույթների, դաստիարակության, այսրոպեական կարիքների շրջանակներով: Եթե խորասուզված եք տնտեսության կամ մասնավոր բիզնեսի մեջ, օգտակար կլինի շեղվել առօրյայից: Գերազանց պահ է ընկերների հետ հանդիպումների, ծանոթությունների համար:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ավելի բաց, ընկերասեր լինել: Չարժե առաջնայնությունը տալ սեփական հանգստին և հարմարավետությանը, ավելի շատ օգուտ է խոստանում շփումը, տեղեկատվության փոխանակումը: Նվերներ ավելի լավ է անել ոչ թե ձեզ, այլ ուրիշներին: Շատ նպատակների ավելի շուտ կհասնեք, եթե ունեք ծանոթների լայն շրջանակ, լեզու եք գտնում ղեկավարության հետ, պատրաստ եք առանցքային թեմաները քննարկել ոչ պաշտոնական մթնոլորտում:

Երկվորյակ

Երկվորյակներին հաջողություն է սպասվում միանգամից մի քանի ուղղություններում: Օրը խոստանում է արգելքների վերացում, ճանապարհների բացում, օգնություն ընկերներից, ուսման մեջ առաջընթաց, օգնում է հասնել փառքի, ձեռք բերել կարգավիճակ, պաշտպանություն, ընդլայնել լիազորությունները: Հաջող պահ է գրքի հրատարակման, անձնական կամ կորպորատիվ կայքի հետ աշխատելու, ճանաչողական միջոցառումների մասնակցելու համար:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում փակվել իրենց խեցու մեջ: Օրն օգնում է կատարելագործել շրջապատի հետ լիարժեք փոխգործակցության համար անհրաժեշտ սոցիալական հմտությունները: Դրանք կարող են անգին լինել ձեզ համար աշխատանքի մեջ, ընտանիքում, հասարակական միջավայրում, ինչպես նաև ոչ ստանդարտ իրավիճակներում: Հաջող շփումը ենթադրում է ձեր կողմից ձեր կրքերի, սովորությունների նկատմամբ վերահսկողություն:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում հաշվի առնել, որ այս օրը շփման համար հիանալի պայմաններ է ապահովում: Ստեղծված իրավիճակը կարելի է օգտագործել համախոհների հետ շփման, գործընկերների, հովանավորների, միջնորդների որոնման, հաճախորդների, օգնականների, աշակերտների ցուցակի ընդլայնման համար: Արդյունավետ են անհատական գաղափարների առաջխաղացմանը կամ թիմային շահերին ուղղված գովազդային ակցիաները:

Կույս

Կույսերին այսօր կարևոր է ընդհանուր լեզու գտնել գործընկերների, պոտենցիալ հովանավորների, վճարունակ պատվիրատուների հետ: Ընկերասիրություն և զրույց վարելու ունակություն կարող է պետք գալ ղեկավարության, իրավաբանների, բժիշկների, մասնագիտական միջավայրի և հասարակական կազմակերպությունների հետ շփման մեջ: Ժամանակի մեծ մասը կարող է խլել ծառայողական փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության մշակումը:

Կշեռք

Կշեռքների համար օրը շատ հաջող է, չարժե ոչ մի րոպե կորցնել: Շնորհիվ կրթության, հատուկ գիտելիքների և ընդհանուր աշխարահայցքի, ինչպես նաև ընկերասիրության և հաստատած կապերի՝ շատ բան կստացվի ինքնըստինքյան կամ նվազագույն ջանքերով: Կարելի է փորձել համաձայնության գալ այնտեղ, որտեղ ձեզ պարտադրում են ուժային որոշում կամ ձեզ համար ոչ շահեկան լուծում: Հաջող օր է ուղևորությունների, ճանաչողական միջոցառումների համար:

Կարիճ

Կարիճներին օգտակար է կապեր պահպանել գործընկերների, ազգականների, մտերիմ ընկերների հետ: Հեռավորությունը նշանակություն չի ունենա. տեղեկատվության հաջող փոխանակումը հնարավոր կլինի աշխարհի ցանկացած կետից: Հաջող պահ է կապեր հաստատելու համար, որոնք կարող են պետք գալ ենթադրյալ ուսման, ճանապորհորդության, գործուղման, դատական վեճի, գրական կամ գիտական աշխատանքի համար:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը դաշտ է ապահովում շփման, տեղեկատվության փոխանակման, ինտելեկտուալ աշխատանքի համար: Արդյունավետ կլինեն հեռակա միջոցառումները, օրինակ՝ բանակցությունները, խորհրդակցությունները, օտարերկրյա գործընկերների հետ համաժողովները: Կարող եք ազնվության, ընկերասիրության հույս ունենալ: Բացառված չէ, որ կանխազգաք անհրաժեշտ մարդկանց հետ հանդիպումը և ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեք:

Այծեղջյուր

Այս օրն Այծեղջյուրների ուշադրությունը կարող է ուղղել բյուջեին, կուտակումներին, ներդրումներին, օգտակար ծախսերին: Բարեկեցությունը կախված է ղեկավարության, գործընկերների հետ շփվելու, կոնկրետ մարդկանց հետ մոտեցում գտնելու ունակությունից: Կարելի է հաջող գնումներ կատարել: Հետաքրքրություն կառաջացնեն թանկարժեք ծառայությունները և իրերը, որոնք ունակ են ընդգծել ձեր կարգավիճակը:

Ջրհոս

Ջրհոսներն այսօր հեշտությամբ կհաղթեն ինտելեկտուալ խաղերում: Հնարավոր են հաջողություններ ծրագրավորման, դասավանդման հետ կապված գործունեության մեջ: Պայմաններ կան անձնական և խմբակային նախագծերի զարգացման, անհատական գաղափարի գովազդի կամ ձեր ներկայացրած գաղափարախոսության տարածման համար: Հիանալի օր է ծանոթությունների և օտարերկրացիների, հայտնի մարդկանց հետ կապերի ակտիվացման համար:

Ձկներ

Օրն առավել բարենպաստ է շփման հետ խնդիրներ չունեցող Ձկների համար: Զանազան մարդկանց և կառույցների հետ փոխգործակցության ունակությունը թույլ կտա ահագին օգտակար տվյալներ ստանալ, փոխանակվել նորություններով և գաղափարներով: Ինքնամփոփ Ձկներին խորհուրդ է տրվում ոչ թե ճնշել իրենց հետաքրքրասիրությունը, այլ հնարավորինս շատ տվյալներ որոնել իրենց հետաքրքրող թեմայի վերաբերյալ:

Մեկնաբանություններ